Նիկոլը փորձում է լեգիտիմացնել սպասվող թվանկարչությունը


14:44 , 21 հունվար, 2026
Իր հերթական «լայվով» Նիկոլը ներողություն է խնդրել նրանցից, ովքեր այլևս հնարավորություն չեն ունենալու՝ գրանցվելու իր «կանցերտին». դիմումները սպասվածից առնվազը 7 անգամ շատ են եղել, ինչի պատճառով Աննայի «մարդը» ստիպված է եղել նույնիսկ դահլիճ փոխել:

Նիկոլի փիառշիկները կրկին անիմաստ խորհուրդներ են նրան տվել. փորձում է տպավոություն ստեղծել, թե լայն ժողովրդականություն վայելող այնպիսի մեկն է, որի՝ նոր բացահայտված կամ ձեռք բերած «տաղանդի» երկրպագուների թիվն անհաշվելի է:

Իրականում բացառված չէ, որ Նիկոլի հայտարարածը ճշմարտությանը մոտ լինի. հենց այնպես հո միլիարդների պարգևավճարներ չի՞ բաժանում, հենց այնպե՞ս են թշակառուներից կտրածով քաղաքական կապիտալ բուծում. Տարիներ շարունակ պետական համակարգում աշխատողներին, ենթակա կառույցներին ու տարբեր շահառու խմբերին փողի ուժով վերածելով քաղաքական ռեսուրսի՝ Նիկոլը հեշտությամբ կարող է լցնել ցանկացած մակերես ունեցող դահլիճ։ Նա, սակայն, չի հասկանում, որ այս ամենով ընդամենն ի ցույց է դնում յուր դեգրադացվածության աստիճանը. փոխանակ հանրությանը ներկայացնի հաշվետվություն ու պատճառաբանի, թե ինչու է վարի տվել ամեն ինչ, մարդկանց զրկել ապագայից, զբաղված է աննայաբարո խեղկատակությամբ՝ կարծելով, թե կկարողանա լեգիտիմացնել սպասվող թվանկարչությունը, որի «դաբրոն» արդեն տվել են դրսի ուժերը: