«Հրապարակ»․ Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը՝ Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ
09:53 , 21 հունվար, 2026
ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։ Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։