22:54 , 20 հունվար, 2026Մենք առաջարկում ենք Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցուն, և ծայարահեղ բացառիկ դեպքերում պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ խոսելով եկեղեցական սրբությունների մասին։
«Ես հույս ունեմ՝ այս դահլիճում բոլոր մարդիկ մտածում են, որ եկեղեցին պետք է մնա եկեղեցու մոտ»,- ասել է Ղազարյանը։