Իսպանիայի հարավում 2 արագընթաց գնացք է բախվել. կա 21 զnհ, 100 վիրավnր


10:26 , 19 հունվար, 2026

Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ երկու գնացքում ընդհանուր առմամբ 400 մարդ է եղել։

Երկաթուղային ենթակառուցվածքների օպերատոր «Ադիֆ»-ը հայտնել է, որ Մալագայից Մադրիդ մեկնող երեկոյան գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Մադրիդից Ուելվա մեկնող գնացքին: Ականատեսների վկայությամբ՝ առաջին գնացքի վագոններից մեկը շրջվել է:

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն միջադեպն անվանել է «տարօրինակ», քանի որ այն տեղի է ունեցել երկաթուղու հարթ հատվածում, որը վերանորոգվել է 2025 թվականի մայիսին: Նա նաև ասել է, որ գծերից դուրս եկած գնացքը նոր է եղել, չորս տարեկանից էլ քիչ: Նա հաստատել է, որ վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ, սակայն նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել: