Երկիրս խաղաղ լինի, իսկ մարդիկ էլ՝ բարի ու քաղցր. Զառա Արամյանի վերջին գրառումը


09:09 , 18 հունվար, 2026

Դեկտեմբերի 29-ին Զառա Արամյանի վերջին գրառումն էր հրապարակվել ֆեյսբուքում:

«Ամեն ինչի համար շնորհակալ եմ ՝ դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն, ու…հիվանդությունս ավելի խորանալու համար… Պատրաստ եմ դիմավորելու Նոր 2026 թիվը ու հույս տածել, որ Երկիրս խաղաղ կլինի, իսկ մարդիկ էլ՝ բարի ու քաղցր… Շնորհավոր իմ նախշուններ ջան, Նոր տարին»,- գրել էր սիրված դերասանուհին: