Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)


16:45 , 17 հունվար, 2026

Հայաստանում ընտանիքների 60%-ը դժվարանում է վճարել կոմունալները։ Այս մասին հայտնել է«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանը։

«Սա հարյուր հազարավոր ընտանիքների իրական կյանքն է։

Մարդն աշխատում է, բայց չգիտիտի աշխատավարձով ջեռուցի տունը, սնունդ գնի, թե դեղորայք։

Դուք մեղավոր չեք ժողովուրդ ջան։

Մեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն։

Ուժեղ Հայաստանում ձեր կյանքի որակը փոխվելու է՝ սա միանշանակ»,-հայտնել է նա։