Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն


11:13 , 17 հունվար, 2026

Սպիտակ տան ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը Դանիան անվանել է փոքրիկ երկիր, որն ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Դանիան փոքրիկ երկիր է՝ փոքրիկ տնտեսությամբ և փոքրիկ բանակով։ Նրանք չեն կարող պաշտպանել Գրենլանդիան:

Նրանք չեն կարող վերահսկել Գրենլանդիայի տարածքը»,-հայտարարել Է Միլլերը Fox News հեռուստաալիքի եթերում։

Միլլերը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է Ազգային անվտանգության ապահովման համար: