Առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել մոտենալ վատառողջ երեխաներին


14:12 , 16 հունվար, 2026

Hraparak.am-ը գրում է.

Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։

Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։

Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։