5 ձերբակալված՝ «Roberto» խանութի մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ


18:46 , 15 հունվար, 2026

ArmLur.am-ը գրում է․

Երեկ Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ 5 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։