Պապիկյան Սուրիկն ուղերձ է հղել Բաքվին


17:08 , 13 հունվար, 2026
Իր ասուլիսում Պապիկյան Սուրիկը հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, ինչը, սակայն չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը դադարեցնելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի գնումը, բանակի արդիականացումը:
Առաջին հայացքից Սուրիկի հայտարարությունը կարող է գայթակղիչ թվալ՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական նվազ կարողությունները: Սակայն պետք է հաշվի առնել մի պարզ ճշմարտություն՝ միջազգային հարաբերություններում ու մանավանդ կոնֆլիկտային գոտիներում խաղաղությունը պահպանվում է ուժերի հավասարակշռությամբ կամ զսպման մեխանիզմով։ Սուրիկի հայտարարությունից բխում է, որ մինչ Սևանը «Գյոյչա» հռչակած Բաքուն բացահայտորեն և արագացված տեմպերով զինվում է, Հայաստանը կամավորաբար հրաժարվում է զսպման տրամաբանությունից, ինչն ազդակ է՝ Ադրբեջանին առ այն, որ Հայաստանը չի ձգտելու վերականգնել ռազմական պարիտետը, ինչն անխուսափելիորեն մեծացնելու է հակառակորդի մոտ գայթակղությունը՝ հարցերը լուծելու ուժային ճանապարհով այն պահին, երբ դրա համար ստեղծվի բարենպաստ մթնոլորտ։ Իսկ այն, որ Ադրբեջանը մեզ ուղղված շատ հարցեր ունի, տեանելի է անզեն աչքով:
Այսպիսով՝ Սուրիկը Հայաստանը դնում է հավերժ արդարացողի դերում, նա հասկացնում է Բաքվին, որ զենքի գնման հիմնական նպատակը ոչ թե մարտունակ բանակ ունենալն է, այլ ընդամենը ներքին լսարանին հիմարացնելն ու զենքի գնման անվան տակ պետական փողերը «տակով անելը»: Այլ կերպ ասած՝ Սուրիկը Երևանից փորձել է հաճոյանալ Իլհամին՝ հարված հասցնելով ՀՀ ինքնիշխանությանը, որի չափն ու սահմանն այլևս սահմանում է Իլհամը:
Սուրիկը երևի կարծում է, թե մրցավազքից հրաժարվելու մասին իր հայտարարությունը հնարավոր պատերազմը կարող է կանխել, մինչդեռ այն ընդամենը հակառակորդին հուշում է, որ Հայաստանը չունի կամք՝ վերականգնելու ռազմավարական հավասարակշռությունն ու ինքն իրենից ինչ-որ բան ներկայացնել. ինչքան ուզեն, այնքան էլ կարող են Նիկոլին դոմփել։