Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից


22:08 , 12 հունվար, 2026
Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, հայտնում են ակումբից։
Ակումբի նախկին խաղացող Ալվարո Արբելոան կգլխավորի ակումբը։
Ալոնսոն «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի ամռանը: Նախօրեին «Ռեալ»-ը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 3:2 հաշվով զիջել էր «Բարսելոնա»-ին: