Նիկոլը լեգիտիմացնում է ադրբեջանցիների ու իր կողմից համատեղ ջանքերով մշակված օրակարգը


13:29 , 12 հունվար, 2026
«Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման» թեմայով քննարկման ժամանակ Նիկոլը հանդես է եկել հերթական հակապետական հայտարարությամբ. իբր իշխանության լեգիտիմության հարցը լուծել են, բայց ահա իրավակարգի լեգիտիմության հարցը չեն լուծել: Ըստ Նիկոլի՝ այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ կասկածի տակ են, և քանի դեռ այդ կասկածը չի վերացել, այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ էլ արդարադատության: «Ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք, այն կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, իր լեգիտիմության խնդիրն ունի, որովհետև պարզ չէ՝ ով է որոշել, որ լույսը հենց այդպես վառվի։ Որոշման մի աղբյուր կա՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Նիկոլի հայտարարությունը պարունակում է բազմաթիվ խոցելի կողմեր ու վտանգներ, իհարկե, բայց պետք է առանձնացնել ու ընդգծել հատկապես այն փաստը, որ նա փաստացի ապալեգիտիմացրել է հենց ինքն իրեն: Խնդիրն այն է, որ հենց ներկայիս Սահմանադրությունն է հանդիսանում նույն ՔՊ-ական իշխանության հիմքը. նա, որպես վարչապետ, ընտրվել է հենց այդ սահմանադրական կարգի շրջանակներում: Ավելին՝ Նիկոլը ապալեգիտիմացնում է ամբողջ պետությունը՝ խաթարելով պետական կայունությունը, վարկաբեկում դատական իշխանություններին և այլն:

Նիկոլը տխմար-տխմար դուրս է տալիս մի նպատակով՝ ջանում է Իլհամի կողմից իր վզին դրածը կյանքի կոչելու համար քարոզչական-գաղափարական հիմքեր ստեղծել. Անկախության հռչակագրի չեղարկում են թուրքերը պահանջում, որը, եթե չանի Նիկոլը, գլուխը կարող են կտրել: