Առանձին շրջաններում սպասվում է ձյուն


09:52 , 12 հունվար, 2026

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15- 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 12-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։