Արևմուտքի «սուրբ կովը»
15:20 , 10 հունվար, 2026
Դատարանի տխրահռչակ որոշումը՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ, ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեց, որ այս երկրում օրենք ուղղակի չկա. օրենքն է էլ Հակոբյան Աննայի ձեռքը, դատավորի մուրճն էլ: Բայց նաև փաստեց այն, որ Արևմուտքի կողմից դավանվող գլխավոր արժեքը՝ դեմոկրատիան, ուղղակի անտեր է մնացել. Նիկոլի դեպքում արևմտյան սկզբունքայնությունը ոչ միայն չի գործում, այլև արվում է ամեն ինչ՝ է՛լ ավելի ոգևորելու իշխանություններին՝ շարունակելու քաղաքական հալածանքները՝ անկախ դրանց ունեցած կամ ունենալիք հետևանքներից:
Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել, ինչը համարվում է ծայրահեղ միջոց: Որևիցե եվրաչինովնիկ կամ այստեղ նույն այդ եվրաչինովնիկներին ծառայողներից մեկնումեկը ծպտուն հանե՞լ են: Չեն հանելու, քանի որ Նիկոլը Արևմուտքի համար «սուրբ կովի» է վերածվել. «կանաչ լույսեն վառել» ու հանձնարարել ամեն գնով պահպանել իշխանությունը, իսկ դրա դիմաց հետևողականություն դրսևերել՝ սպասարկելու Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերը, որոնք այս տարածաշրջանում մի բանի մասին են՝ Կովկասւմ թուրքական գերիշխանության:
Բայց վստահ եղեք, որ վաղը, եթե ՀՀ-ում իշխանափոխություն լինի, ու նոր իշխանությունները սկսեն արդարդատություն իրականացնել, այսօր բերանները կարած ու ականջները փակած արևմտյան կառույցներն ու դեմքերը հետույք են պատռելու ու դատափետելու, վայնասուն են բաձրացնելու ու աղմուկ-աղաղակ անելու:
Անում են՝անեն, բանի տեղ դնողն է ո՞վ է լինելու…