12:11 , 10 հունվար, 2026Ճապոնիայի Օգասավարա կղզիների շրջանում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի Սեյսմոլոգիական կառավարման գլխավոր կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իո կղզու հատվածում, օջախը 30 կմ խորություն է ունեցել:
Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում: