23:04 , 8 հունվար, 2026ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը և Թրամփի փեսա Քուշները Փարիզում հանդիպել են ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության ծրագիրը, հայտնում է Axios-ը։
Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ պատվիրակության և ուկրաինացի ու եվրոպացի պաշտոնյաների, այդ թվում՝ Զելենսկու և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններից հետո։
Աղբյուրը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ ծրագրի գրեթե բոլոր ասպեկտների շուրջ համաձայնության հասնելուց հետո Սպիտակ տունը ցանկանում է Պուտինից հստակ պատասխան ստանալ այս առաջարկի վերաբերյալ։