22:23 , 8 հունվար, 2026Այսօր՝ հունվարի 8-ին, մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերի ձյունապատ հատվածներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ձորի մեջ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։