19:11 , 8 հունվար, 2026Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Ղուկասյանի վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ, փաստաբանը տեղեկացրեց, որ ինքնազգացողության վատթարացումից բացի Ղուկասյանը պետք է փորձաքննության ենթարկվի՝ դատարանի որոշմամբ։