Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը


11:26 , 8 հունվար, 2026

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»

Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»

Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»

Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։