Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս. Շպռոտ


10:12 , 7 հունվար, 2026

168.am-ը գրում է․

Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) գրում է.  «Նարեկացի կարդալուց հետո, մի տեսակ այս արտահայսությունը շատ բողոքական է հնչում։

Մենք ասում ենք ներիր Քրիստոս, որ մեղքերիս պատճառով հեռացել եմ Քեզնից։ Ոչ թե ՝ մենակ եմ Քեզ թողել Հիսուս։

Քրիստոս երբեք մենակ չէ։ նիկոլի ասածը կարող է Պարզամիտ մարդու մոտ խղճահարություն առաջացնի։ Օրինակ ՝ խեղճ Հիսուս արտահայտությունը։

Բայց Հիսուս Քրիստոս երբեք խեղճ չի եղել և չի լինի։

Քրիստոս Թագավոր է, Քրիստոս Աստծո Որդին է, Քրիստոս Աստված է ՝ ով ջախջախեց սատանայի գլուխը։

Մենք Քրիստոսին ոչ թե մենակ ենք թողել, այլ ՝ Ես մեղքի պատճառով հեռացել եմ Աստծուց։ Կարծում եմ սա է ճիշտ մոտեցումը…

Ախր պիտի կամ նախկին աղանդավոր լինես, որ էս տրյուկները տեսնես, կամ մեր Սրբերին կարդաս, որ Առաքելական Ուսմունքի ճիշտ մոտեցումը զգաս»։