Զբաղված եմ, զբաղված եմ. գեներալ Կարեն Շաքարյանը միացել է Փաշինյանի երթին


15:37 , 6 հունվար, 2026

Գեներալ Կարեն Շաքարյանն այսօր՝ հունվարի 6–ին, մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ուխտերթին։

NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ իհարկե, կիսում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։

Դիտարկմանը, որ բազմաթիվ արցախցիների վրդովեցրել է փաստը, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսներին, նաև այն, որ իր մարտական  ընկերները այս պահին Բաքվի բանտերում են, նա միայն արձագանքեց, որ զբաղված է և հեռացավ։