Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ. Արաղչի


16:35 , 4 հունվար, 2026
 
Tert.am-ը գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների հեռանկարները, հաղորդում է IRNA-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսությունը՝ ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական, տարանցիկ, քաղաքական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ բարիդրացիական քաղաքականությունն ավելի արդյունավետ առաջ մղելու համար։
Նա նաև նշել է Թեհրանի և Բաքվի միջև այս ոլորտներում խորհրդակցությունների ակտիվացման կարևորությունը։