Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է․ ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը․ Տիգրան Աբրահամյան


11:17 , 3 հունվար, 2026

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

«Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»,- գրել է  նա։