13:33 , 30 դեկտեմբեր, 2025
Էլեկտրաէներգիայի սակագինը բոլոր սպառողների համար 2026-ին կմնա անփոփոխ․ նման որոշում է կայացվել ՀԾԿՀ այսօրվա նիստում:
Այսպիսով հանձնաժողովը չնվազեցրեց էլեկտրաէներգիայի գինը, ինչի հիմքերը, ըստ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերի, կան։
Հանձնաժողովի որոշմամբ, այնուամենայնիվ, որոշ խոշոր սպառողների համար հոսանքը կթանկանա: Խոսքն այն խոշոր սպառողների մասին է, որոնք իրավունք ունեն ընտրել այլ մատակարար, կատարում են իրենց ընտրությունը, այնուհետև խզում պայմանագիրը ու կրկին դառնում ՀԷՑ-ի բաժանորդ: Նրանց համար 54.61 դրամի փոխարեն նոր գին է սահմանվել՝ 56.78 դրամ: