11:28 , 30 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Նիկոլը շարունակում է ընտրությունների պատրաստվել։ Օր ու ժամ չի կորցնում։ Գիշերը ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության քարտուղար, իմ ընկեր Խաչիկ Գալստյանին ու նույն կուսակցության Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին։ Ասյ ամսին գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վստահ եմ՝ հիշում եք՝ Վաղարշապատում վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը 3.9% ձայն է ստացել։ Անցողիկ շեմը հաղթահարելու համար կուսակցությանը բառացիորեն մի քանի քվե է պակասել։ Եվ դա այն դեպքում երբ Արթուր Վանեցյանը քարոզարշավին գրեթե չի մասնակցել։
Այս փաստը կարմիր լույս է վառել Նիկոլի գլխում։ Ի դեմս «Հայրենիք» կուսակցության նա՝ ընտրական շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ուժի վտանգ է տեսել։ Վաղարշապատին էլ գումարել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ «Հայրենիք» կուսակցության մասնակցությամբ ձևավորված դաշինքի արդյունքները, ուսումնասիրել և հասկացել, որ Վանեցյանն ուժեղացնում է իր դիրքերը մարզերում ու որոշումը կայացրել՝ կալանավորել «Հայրենիք»-ի առանցքային գործիչներից մեկին՝ Խաչիկ Գալստյանին, իսկ «գործի» «հիմքեր» ստեղծելու համար՝ նաև Վաղարշապատի կառույցի պատասխանատու Արամ Քոչարյանին, որպեսզի գործը կապեն անցած ՏԻՄ ընտրությունների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: