Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը
17:51 , 29 դեկտեմբեր, 2025
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին:
Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: