15:53 , 26 դեկտեմբեր, 2025
Գալյան Սրբուկը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է ենթադրում եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու մասին նորմը, ասել է, թե դա ենթարդում է, որ եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին, բայց պետոթյունն ընդունում է եկեղեցու առաջնորդությունը հավատքի հարցում: Միաժամանակ Սրբուկը վստահեցրել է, թե եթե պետությունը քննադատում է եկեղեցուն որոշակի հարցերում, ապա դա չի նշանակում, որ երկրում սահմանադրական կարգը կարող է համարվել տապալված:
Սրբուկն իրականում ճշմարտութան միայն մի կեսն է ասել՝ մոլորեցնելու հանրությանը. ոչ միայն եկեղեցին չունի իրավունք՝ միջամտելու պետության գործերին, այլև պետութունը չունի իրավունք՝ եկեղեցուն ուղղորդելու, միջամտելու նրա ներքին գործերին և այլն: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող ներկայիս պրոցեսները ոչ թե պարզ քննադատություն են, այլ կոպիտ միջամտութուն եկեղեցու ներքին գոծերին. Նիկոլն ի՞նչ իրավունք ունի՝ քննարկելու ասենք քահանաների սոցիալական վիճակին վերաբերող հարցեր կամ ասել, թե ինչ կանոնագիրք պետք է ընդունվի, եկեղեցին ինչ կանոններով պետք է իր ներքին կյանքը կազմակերպի:
Հայաստանում իրականում սահմանադրական կարգը տապալվեց հենց այն օրը, երբ Նիկոլը վերցրեց իշխանությունը, իսկ վերցելուց հետո էլ արշավ սկսեց Սահմանադրական դատարանի դեմ՝ համազգային թեմա դարձնելով Հրայր Թովմասյանի գրիչը: Պրոցեսը, ցավոք, կանգ չի առել ու չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ Իլհամը Հայաստան ոտք չի դրել որպես սեփականատեր: