Մինչ ազգաբնակչությունը բոյկոտում է ադրբեջանական բենզինը, Նիկոլն էյֆորիայի մեջ է ընկել՝ արտահայտելով նաև Գռզոյի էմոցիաները


16:21 , 25 դեկտեմբեր, 2025
Ասուլիսում Նիկոլը հստակերցրել է, թե ինչու է ՌԴ-ում շնորհակալություն հայտնել այնտեղ չգտնող Իլհամին այնպես, ինչպես որդին հորը շնորհակալություն կհայտներ, եթե նրան հայրն ասենք «LaFerrari» նվիրեր:
Պարզվում է՝ Նիկոլին ահավոր շոյել է այն, որ հայկական շուկայում ադրբեջանական նավթամթերք է հայտնվել: Ավելին՝ ըստ Նիկոլի՝ ինքը տարբեր տեղերում է Իլհամին շնորհակալություն հայտնում, որպեսզի տարբեր տեղերում այդ փաստն արձանագրվի:
Փաստորեն՝ մինչ ազգաբնակչությունը բոյկոտում է ադրբեջանական բենզինը, Նիկոլն էյֆորիայի մեջ է ընկել՝ արտահայտելով նաև Գռզոյի էմոցիաները: Նիկոլը ոչ միայն իր անունից, այլև իր սրտի օլիգարխի կողմից է Իլհամին շնորհակալություն հայտնել, որ հնարավորոթյուն են տվել՝ Գռզոյի «կալոնկեքում» ադրբեջանական բենզին հայտնվի:
Իրականում այստեղ-այնտեղ շնորհակալություն հայտնելով թուքերին՝ Նիկոլը հայ ժողովրդի ազգային արժանապատվությունն է անդադար նսեմացնում ու թուրքերի արյունոտ բերանը «լեզու դնում» ՝ մեր ազգային արժանապատվությունը Գռզոյի բենզինի դիմաց խուրդելով, այն լիտրը 440 դրամով ծախելով: