Նեթանյահուն սկսել է պատրաստվել վաղաժամկետ ընտրությունների. Ynet


10:42 , 25 դեկտեմբեր, 2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս իր մերձավոր խորհրդականներին խնդրել է պատրաստվել մոտ ապագայում Քնեսեթը լուծարելու հնարավորությանը։ Սա մեծացնում է 26-րդ Քնեսեթի ընտրությունները նախատեսվածից մոտ չորս ամիս շուտ անցկացնելու հավանականությունը, հաղորդել է Ynet-ը։

Հաջորդ Քնեսեթի ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այնուամենայնիվ, Նեթանյահուն հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել այն սցենարին, որի դեպքում ընտրությունները կտեղափոխվեն ավելի վաղ, հնարավոր է՝ մինչև հունիս։

Հրապարակայնորեն Նեթանյահուն շարունակում է պնդել, որ կառավարությունը կծառայի մինչև իր ժամկետի ավարտը:

«Նա բոլորին ասում է, որ ընտրությունները կընթանան ըստ նախատեսվածի, քանի որ չի ցանկանում, որ կարգապահությունը թուլանա կամ ստեղծվի այն զգացումը, որ կառավարությունը փլուզման եզրին է: Նա անկեղծորեն ցանկանում է ծառայել իր ամբողջ ժամկետով և չի ցանկանում կորցնել պաշտոնավարման մեկ օր, բայց գործնականում «Լիկուդը» արդեն պատրաստվում է մոտ ապագայում Քնեսեթը լուծարելու հնարավորությանը», - ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։