ԱԳՆ-ն անդրադարձել է Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին


15:12 , 24 դեկտեմբեր, 2025

Armenpress.am-ը գրում է

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանն այն մասին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան։ 

Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է. 

«Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին մենք պատշաճ կերպով և ժամկետներում տեղեկացնում ենք»: 

Ավելի վաղ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։