Թունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է


18:12 , 23 դեկտեմբեր, 2025
Գովաբանելով ադրբեջանական նավթամթերքն ու դրա Հայաստան ներկրումը՝ ՔՊ-ական Թունյան Բաբոն վստահեցրել է, թե եթե շուկայի տրամաբանությամբ ստացվել է այնպես, որ ադրբեջանական բենզին բերելը մեզ ձեռնտու է, եթե դրա վերջնարդյունքում մեքենաների մեջ ավելի էժան բենզին պետք է լցվի, ապա դրա դեմ պայքարելն արդեն էմոցիոնալ դաշտից է:

ՔՊ-ի բաբոները, իհարկե, նմանատիպ հարցերը դիտարկում են բացառապես նյութական շահի դիտակետից. ինչքան շատ ադրբեջանական նավթամթերք Հայաստան մտնի, այնքան Գռզոն ավելի շատ փող կաշխատի, մեքենա վարելն էլ ավելի մատչելի կլինի: Մինչդեռ այս մտածելակերպն անտեսում է Հայաստանի ազգային անվտանգության, էներգետիկ անկախության և քաղաքական ինքնիշխանության խնդիրները:

Խնդրն այն է, որ էներգետիկ շուկան իր նշանակությամբ խիստ էական է. այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի ռազմավարական անվտանգությանը։ Էներգետիկ կախվածությունը թշնամի պետությունից նշանակում է, որ ցանկացած քաղաքական լարվածության դեպքում Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճնշման տակ, իսկ այն, որ Նիկոլի բուն նպատակը Հայաստանը Բաքվից նման կախվածության մեջ դնելն է, չի քննարկվում. նա դա դիտարկում է՝ իր իշխանության հիմնական առհավատչյա ու մասսաներին հնազանդեցնելու միջոց։ Այո, սկզբնական շրջանում գուցե շնորհիվ ադրբեջանական նավթամթերքի նկատվի որոշակի էժանություն, սակայն, եթե պրոցեսը շարունակվի ու խորանա, ապա մի գեղեցիկ օր կարթնանանք ու կպարզենք, որ խրվել ենք. Բաքվում են որոշում՝ ինչպիսին պետք է լինեն բենզինի գները Հայաստանում: Դա նշանակելու է Ադրբեջանից ամենաուղիղ քաղաքական կախվածություն, դա նշանակում է առնվազը կես միլիոն ադրբեջանցիների վերաբնակեցում մեր երկրում: Այսինքն՝ Հայաստանը դառնալու է ադրբեջանական «ռայոն», ինչը, իհարկե, Նիկոլի երզանքն է. Ադրբեւջանի ազգային հերոսն իրականում հենց ինքն է: