Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտnւթյան կարգավորման գործընթացը. Վենս


16:56 , 22 դեկտեմբեր, 2025

Դոնբասում Ուկրաինայի տարածքային զիջումները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բրիտանական «UnHerd» պորտալին տված հարցազրույցում։

Նա նաև հայտնել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի մասին՝ Մայամիում նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորած ռուսական պատվիրակության հետ խորհրդակցություններից հետո։

 «Ես կարծում եմ, որ մեր ձեռք բերած առաջընթացն այն է, որ բոլոր հարցերն այժմ բացահայտ քննարկվում են», - նշել է Վենսը։

Ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել, սակայն խաղաղ կարգավորման բացարձակ վստահություն չկա:

«Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ դա տեղի կունենա, բայց նաև շատ հավանական է, որ դա տեղի չի ունենա», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ քննարկվում են նաև Զապորոժյեի ատոմակայանի համատեղ վերահսկողության հնարավորությունը և Ուկրաինայում ռուսների կարգավիճակը: