15:56 , 22 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության վերաբերյալ տեղեկատվություն։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքները
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «Ն․ Ս․» ընկերության նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։ Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացվել են տեղեկություններ, որ ընկերության կողմից փորձ է կատարվել մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, որը կանխվել է։ Նշված ապրանքների մաքսազերծման ընդհանուր գումարը կազմել է 6․9 մլն դրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ «Apple iPhone 16» մոդելի բջջային հեռախոս, որոնց մասով ընկերությունը չի ունեցել օրինական ճանապարհով ներմուծման, ինչպես նաև ձեռքբերման փաստաթղթեր։ Բացի այդ, պարզվել է, որ ընկերության կողմից օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոսներից 277 հատն իրացվել է առանց փաստաթղթավորման։ Ի հայտ եկած նոր փաստական տվյալների հիմքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հաշվարկվել է չվճարված հարկային պարտավորությունների չափը, որը կազմել է 46.1 մլն դրամ, այնուհետև հաշվարկն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն 2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել, ուստի ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: