Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները


15:11 , 22 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստել է տարածաշրջանային կարգավորման գործընթացին, որի գործնական քայլերից մեկը դարձել է անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումը՝ որպես առաջին առևտրային նախաձեռնություն։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների առաջընթացի պայմաններում Ալիջանի անցակետում իրականացվող աշխատանքները նպատակ ունեն անցակետը սկզբնական փուլում բացել բեռնափոխադրումների համար՝ Մարգարայի կամրջով, իսկ հետագայում՝ նաև ուղևորափոխադրումների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: