Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանը կառուցվել է Ալավերդի քաղաքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)
12:28 , 22 դեկտեմբեր, 2025
Կրթված հասարակություն ունենալը բոլոր հաջողությունների գրավականն է։ Հավատարիմ այս սկզբունքին` Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանն է կառուցվել Ալավերդի քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է «Մեր ձևով» շարժումը:
Նշվում է, որ բարերարը հոգացել է նաև 200 սանի համար նախատեսված մանկապարտեզի աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերը, երեխաների սննդի ու մանկապարտեզի այլ ծախսերը։