Մեղրի քաղաքում կառուցվող թունելից 2 քաղաքացի մարմնական վնшսվшծքներпվ տեղափոխվել են հիվանդանոց


13:00 , 21 դեկտեմբեր, 2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մեղրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, քերծված վերքեր» ախտորոշմամբ «Մեղրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են «Արյան Թունել» ՓԲԸ-ում, վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 23-ամյա Սարմաստ Յադոլանը և 26-ամյա Կարամի Մասուդը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքները ստացել են «Թունել Սաադ Արիանա» ՓԲԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս՝ «HYUNDAI» մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու և դրան ամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2,5 մ․ բարձրությունից ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։