18:09 , 20 դեկտեմբեր, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ Կառավարության ծրագրերի և գործիքակազմերի շուրջ։
Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, վերոնշյալ ուղղություններով հնչել են նաև առաջարկություններ, որոնք կքննարկվեն Կառավարությունում։ Երկրի ղեկավարն առաջարկել է աշխատանքային քննարկումներին ներգրավել նաև նախաձեռնություններով հանդես եկած մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։