15:56 , 20 դեկտեմբեր, 2025Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը, ով այս օրերին իր ձմեռային արձակուրդն է անցկացնում Դուբայում, իր թելեգրամյան ալիքում ուշագրավ լուսանկար է հրապարակել։ Հայ կիսապաշտպանը հանդիպել է շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։
Թեև հանդիպման մանրամասները կամ զրույցի թեման չեն հանրայնացվում, լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային հանրության շրջանում։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր Սպերցյանի՝ իտալական Ա Սերիա հնարավոր տեղափոխության մասին։
Հատկանշական է, որ Զլատան Իբրահիմովիչը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատիրոջ գլխավոր խորհրդականի պաշտոնը։