Իրականացել է Գռզոյի կյանքի փափագը


16:03 , 20 դեկտեմբեր, 2025

Չնայած Ադրբեջանից Հայաստան ներկրված նավթամթերքի թեման առավելապես շոշափվեց երկկողմ հարաբերությունների կոնտեքստում, բայց դա կարևոր իրադարձություն դարձավ նաև մեկ այլ պատճառով. Գռզոն դարձել է կապող օղակ երկու երկրների միջև. «Մեգա Թրեյդ» ընկերությունը, որը ձեռք է բերել հարյուրավոր տոննաների հասնող Ադրբեջանական բենզին, մտնում է «Սիլ Կապիտալ» խմբի մեջ, իսկ ձեռք բերված «բարիքը» վաճառվելու է «Ran Oil» ցանցի բենզալցակայաններում,որը,ինչպես հայտնի է, Գռզոն էր գնել:

Գռզոն երբեք չի թաքցրել իր շահագրգռվածությունը՝ առևտրային հարաբերություններ զարգացնելու թուրքերի հետ: Հիմա, փաստորեն, նրա փափագը կյանքի է կոչվել. Նիկոլը ոչ միայն սկսում է առևտրային հարաբերություններ, այլև որոշակի ժամանակ հետո Հայաստանում սպառվող նավթամթերքի առյուծի բաժինը լինելու է ադրբեջանական, ինչը նշանակում է, որ Հայաստանը սեփական ձեռքով սրելու է իր իսկ պարանոցին դրված սուրը, որ հարստանան Գռզոն ու մոտիկները:

Վստահ եղեք, որ եթե վաղը Թուրքիան բացի սահմանները, ապա Գռզոն կրկին լինելու է գլխավոր տնտեսական դերակատարը: Ժամանակի ընթաքում նա ամբողջությամբ իր ձեռքը կվերցնի հայ-թուրք-ադրբեջանական առևտրային հարաբերությունների ղեկը՝ դառնալկով բացարձակ մոնոպոլ այս դաշտում, ինչը, իհարկե, միմիայն կուժեղացնի իշխանություններին՝ Հակոբյան Աննայի գրպանը հավելյալ միլիարդներ մտցնելով: