12:06 , 20 դեկտեմբեր, 2025
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած «Nissan March» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։