Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի


12:13 , 20 դեկտեմբեր, 2025

Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի, և ութ կենդանի չի կարողացել փրկվել, հաղորդում է PTI լրատվական գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Ասամի արևելյան նահանգում։ Rajdhani Express գնացքը Սաիրանգից դեպի Նյու Դելի էր ուղևորվում, երբ բախվել է վայրի փղերամի։ Դեպքի ժամանակ գծերից դուրս են եկել նաև հինգ վագոն և շոգեքարշը։ Ուղևորներ չեն տուժել։

Գնացքները, որոնք պետք է անցնեին երկաթուղու վնասված հատվածով, փոխվել են երթուղիները։ Վերանորոգման աշխատանքները սկսվել են։