10:52 , 20 դեկտեմբեր, 2025168.am-ը գրում է․
Հայաստանում կատարվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Տեղեկությունը հայտնում է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Մուրադյանը նշում է, որ «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում կատարվել է ուրոլոգիական վիրահատություն՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։
Վիրահատական գործողությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։
ԵՊԲՀ ռեկտորը շեշտում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։