10:12 , 20 դեկտեմբեր, 2025Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսային՝ 2-5 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 22-23- ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես դեկտեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է 6–8 աստիճան տաքություն, գիշերը` 5–7 աստիճան