Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները, «կրթածները». «Հրապարակ»


10:26 , 19 դեկտեմբեր, 2025
Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։

Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/637abbb68fb347049d74936da1b7dcf7

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»