Ալենը՝ ամանորյա «ատկատի» ու դատարանի միջև
11:52 , 18 դեկտեմբեր, 2025
ՔՊ-ի հասցեին քննադատական խոսք հնչեցնող մարդկանց վրա «գործ տված» Սիմոնյան Ալենն ԱԺ-ում համեմատական զուգահեռներ է անցկացրել իր թիմակից «Չուպա Հակոբի» ու Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տարոն Մարգարյանի միջև՝ մի կողմից՝ փառաբանելով Արշակյան Հակոբին, նրան մատուցելով որպես անկաշառ անձնավորություն, մյուս կողմից՝ Տարոն Մարգարյանին կոռուպցիոներ ներկայացնելով. Ալենին դուր չի եկել, որ պատկամավորի օգնականն իրեն ներկայացրել է որպես լափակեր: Ալենը կոչ է արել երեխաներին գնալ դատարան, որը Մարգարյանից 2 մլրդ դոլար փող է պահանջում՝տեսնելու՝ ով է կոռուպցիոները, ով ՝ոչ:
Բայց Մարգարյանի օգնականը սխա՞լ է գրել. Նոր տարին թե՛ Ալենի, թե՛ Ավինյան Տիկոյի ու մյուսների համար արդեն տարիներ ի վեր դարձել է լավ առիթ՝ «ատկատի» օգնությամբ միլիոնավոր դոլարներ յուրացնելու: Համենայն դեպս՝ հանրության մոտ առկա են հիմնավոր կասկածներ, որ նաև այդ եղանակով են ալենները ժողովրդին «քերում». ախր մարդիկ տեսնում են, չէ՞, ինչ է շուրջբոլորը կատարվում,արձանագրել են,թե ինչպես են երեկվա չունևորները դոլարային միլիոնատեր դառնում:
Ինչ վերաբեում է դատարաններին, ապա այսօր արդարադատությունը Հայասանում այնպիսի նողկալի վիճակում է գտնվում, որ Նիկոլի «կարած» գործերը մատնացույց անելու եղանակով ոչ մեկին ոչինչ չես փաստի, իսկ Ալենի կերածի չափը հայտնի կդառնա իշխանափոխությունից հետո միայն, որը, հուսանք, արագ վրա կհասնի: