23:29 , 17 դեկտեմբեր, 2025Ղրղզստանում կայացել է «Ներդրումային վեկտոր. պետություն և բիզնես» խորագրով համաժողովը, որի ընթացքում քննարկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը և գործընկերային կապերի ամրապնդումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան դարձել է Ղրղզստանում ներդրումների ամենաբարձր աճ ունեցող երրորդ երկիրը Չինաստանից ու Ռուսաստանից հետո։
Նշվել է հատկապես Թուրքիայի դերը ներդրումների ավելացման գործում։ Ըստ Ղրղզստանի վիճակագրական կոմիտեի՝ 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ղրղզստանում Թուրքիան կատարել է 139 մլն դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրում: