17:48 , 17 դեկտեմբեր, 2025
ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազույցում «Լամա Ռուբոն» պնդել էր, թե TRIPP-ն ու «Զանգեզուրի միջանցքը» նույնը չեն, սակայն Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Վելայաթին հակառակ կարծիքն է արտահայտել ու պնդել, որ դրանք նույնական են. Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն էր հայտնել, որ TRIPP-ի պատճառով խախտվում են տարածաշրջանում պատմական սահմանները:
Միաժամանակ ռուսական կողմից հնչել է հայտարարություն այն մասին, որ նախագիծը չի կարող կյանքի կոչվել առանց Մոսկվայի մասնակցության: Ի դեպ՝ նույն Ռուբինյան Ռուբոն լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, որ ռուսական մասնակցության հարցը Երևանը չի էլ դիտարկում:
Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Իրանում, փաստորեն, ստեղծվել է անորոշություն՝ TRIPP-ի վերաբերյալ. մի թևը դեմ է, մյուս թևը՝ ի դեմս այդ երկրի ԱԳՆ-ի, խնդիր չի տեսնում: Սա խոսում է այն մասին, որ Իրանը, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում՝ ինչ է իրեն պետք կամ ինչ կարող է լինել իր սահմանների հետ, եթե Նիկոլի ծրագիրն աշխատի: Մյուս կողմից՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունները ևս փաստում են, որ այնտեղ բնավ ոգևորված չեն TRIPP-ով, և այս առումով Իրանի հետ կան հստակ շահեր. երկուսն էլ չեն ցանկանում, որ Անդրկովկասը դառնա ՆԱՏՕ-ական ազդեցության տակ հայտնված տարածաշրջան մի դեպքում, երբ Նիկոլի իշխանության գրավականը հենց դա է, նրան դրա համար են դրսի ուժերն իշխանության պահում:
Այս առումով արձանագրենք, որ 2026-ի ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն Հայաստանում ՌԴ հետագա ներկայության առումով, այլև՝ Իրանի շահերի ու անվտանգության, ինչը նշանակում է, որ ՔՊ-ն կռիվ է տալու ոչ միայն ՌԴ-ի, այլև Իրանի հակազդեցության դեմ գուցե վերջին դեպքում առավել լատենտ կերպով: