Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում


19:15 , 17 դեկտեմբեր, 2025

Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից;

 Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի  մոտ:

Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:

 Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը: