Անդրեասյան Ժաննայի նիրվանան


14:49 , 17 դեկտեմբեր, 2025
Հայտարարելով, թե հայրենասիրութունը հասկանալու խնդիր ունենք՝ ԿԳՄՍ նախարար Անդրեասյան Ժաննան տրտնջացել է, թե մեր կրթական համակարգը շատ լավ սովորեցնում է ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում ինչպես ապրել հանուն հայրենիքի: Ըստ Ժաննայի՝ ապրել խաղաղ նշանակում է ապրել պաշտպանված, արժանապատիվ, ստեղծագործ, մինչդեռ հայ ժողուրդը, ըստ Հ1-ի չաղ Պետոյի կնկա, տևական ժամանակ աշխարհը պատկերացրել է պատերազմի իրավիճակում՝ չիմանալով՝ ինչ անել խաղաղության ժամանակ:

Ժաննայի համար, փաստորեն, այլևս աշխարհը խաղաղ է, չկան պատերազմներ, հակամարտություններ ու մահեր, կատարյալ նիրվանա է, և սա՝ մի դեպքում, երբ ողջ աշխարհն է այսօր պատրաստվում 3-րդ համաշխարհայի պատերազմի, իսկ ասենք Նեթանյահուն «Մոսադի» ղեկավար է վերջերս փոխել, որ Իրանի վրա ցամաքային գործողություն սկսի. նախկին ղեկավարը դեմ էր հանդես եկել: Կա՞ արդյոք կարիք՝ նկարագրելու, թե ինչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե իրականան այն տխուր կանխատեսումները, որոնք միանգամայն իրական են թվում: Մի անգամ՝ 1-ին համաշխարհայինի տարիներին, տեսանք՝ ինչ է լինում, երբ աշխարհի գլուխը խառն է լինում, կա՞ երաշխիք, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլը «ոռը ճղի», Արագածի պատկերն էլ ճակատին դակի ու Իլհամի կոշիկները հա լիզի:

Հետևաբար՝ Ժաննայի հայտարարություններն ամբողջությամբ մանիպուլյատիվ են. Հայաստանի կրթական համակարգը պետք է ոչ միայն սովորեցնի՝ ինչպես է պետք է մեռնել հայրենիք համար, եթե դրա կարքիը լինի, այլև ինչ է պետք անել, որ բացառվի ժաննաների գոյությունը երկրում, քանզի այն, ինչ որ հիմա է կատարվում Հայաստանի հետ, իր հետևանքներով պատերազմին չի զիջում: