Հայկ Սարգսյանը բացահայտեց՝ ինչու են ՔՊ-ականներն իրեն մերժել․ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար։
12:20 , 17 դեկտեմբեր, 2025
Հայկ Սարգսյանը վստահ է՝ միլիարդատերերի շահերին խփող օրենքի համար են իրեն մերժել կուսակից ընկերները։
«Հունվարի 1-ից պետբյուջե է մուտքագրվելու 70 մլն ԱՄՆ դոլար հավելյալ գումար։ Այդ գումարները, որ մուտքագրվել են պետբյուջե, նախկինում գնացել են այն մարդկանց գրպանները, որոնք այդ խոշոր ընկերությունների սեփականատերերն են և միլիարդատերեր են»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Հարցին, թե այդ սեփականատերերը կապ ունե՞ն իր դեմ քվեարկած մարդկանց հետ, պատասխանեց.
«Իհարկե՛, ունեն»։